Ե՞րբ սկսել
Ի տարբերություն ավանդական հավելյալի ԲԼՎ-ի դեպքում մայրիկը պետք է սպասի ոչ թե հենց 6 ամսականը լրանալուն, այլ որ երեխան պատրաստ լինի հավելյալ սննդին։
Պատրաստ լինելու նշաններն են՝
- երեխան 6+ ամսական է
 - Կարողանում է մեջքն ուղիղ պահած նստել
 - հետաքրքրված է Ձեր սնունդով
 - վերացել է լեզվով դուրս հրելու ռեֆլեքսը
 
Ինչու՞ են կարեւոր այս բոլոր կետերը սկսելուց առաջ։
- Ըստ ԱՀԿ-ի հավելյալ սնունդ պետք է ներմուծել 6 ամսականից ոչ շուտ
 - Մեջքն ուղիղ պահած նստելը կարեւոր է, քանի որ երեխան սնվելու է կտորներով եւ ծամել սովորելիս շատ է ործկալու, անհրաժեշտ է, որ այդ ընթացքում կարողանա լիովին կառավարել մեջքը։ Եթե երեխան նստող չլինի, կտորով սնունդ ուտելիս՝ երբ փրձի ործկալ, աթռին հենված լինելու դեպքում կարող է ուղղակի կուլ տալ կտորը՝ չկարողանալով առաջ գալ, ործկալ եւ դուրս հանել սնունդը բերանից։
 - Եթե երեխային հետաքրքիր չէ Ձեր սնունդը, առաջարկելուց հավանաբար չի էլ փորձի
 - Երեխաները ծնվում են լեզվով դուրս հրելու ռեֆլեքսով։ Այն օգնում է իրենց կրծքով կերակրվելիս։ 6 ամսականին մոտ այդ ռեֆլեքսը կամաց-կամաց անցնում է, ինչը եւ վկայում է երեխայի՝ հավելյալին պատրաստ լինելու մասին։ Եթե այդ ռեֆլեքսը վերացած չլինի, երեխան ցանկացած սնունդ դուրս է հանելու բերանից։
 
*Շատերը մտածում են, որ երեխան պետք է ատամ ունենա կտորով սնունդ ուտելու համար։ Դա միֆ է։ Եթե ծնողները սպասեն ծամող ատամների դուրս գալուն կոշտ սնունդ տալու համար, պետք է սպասեն ամենաքիչը մինչև 2 տարեկան, քանի որ հիմնական ծամող սեղանատամները երեխաները հանում են 2-2.5 տարեկանում։