Ի՞նչ է կարելի երեխային
Համացանցում կան տարբեր ցուցակներ/աղյուսակներ/ուղեցույցեր երեխայի հավելյալի վերաբերյալ։ Դրանք շատ տարբեր են եւ հաճախ իրար հակասող։ Մի աղյուսակում կարող եք տեսնել, որ ձուկը կարելի է տալ 9 ամսականից հետո, մյուսում ՝6 ամսականից հետո, երրորդում` 12 ամսականից եւ այլն։ Դա գալիս է նրանից, որ այդ ցուցակները կազմում են տարբեր սննդաբաններ/ ալերգոլոգներ/մանկաբույժներ եւ ուղղակի անհատներ, որոնք ունեն տարբեր կարխիքներ ու մոտեցումներ։
Ի՞նչ է ասում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)
ԱՀԿ-ն չունի ոչ մի աղյուսակ, սննդակարգ։ ԱՀԿ-ն իր պաշտոնական ուղեցույցում տալիս է որոշ սահմանափակումներ կախված հավելյալ սննդի ներմուծմանը։ Դրանք հետեւյալն են՝
- երեխային չտալ մեղր մինչեւ 1 տարեկան (բոտուլիզմի վտանգ պատճառով)
- երեխային չտալ բացի կկ/կխ/ջրից այլ հեղուկները (հյութեր, թեյ, սուրճ)
- սահմանափակել աղ/շաքարավազ
- Կովի/այծի կաթ չտալ մինչեւ 1 տարեկան (դրանք կարելի է օգտագործել միայն որպես բաղադրիչ որեւէ ճաշի մեջ)
Բացի նշվածներից ԱՀԿ-ն հատուկ կարեւորության մթերքներ նշում է ձուկը, ձուն եւ միսը՝ նշելով, որ բուսակերական սննդակարգը ճիշտ չէ երեխայի աճող օրգանիզմի համար։ Նշված մթերքները անհրախեշտ են հավելյալը ներմուծելիս։
ԱՀԿ-ի ուղեցույցի հղումն այստեղ
Ի՞նչ են ասում առողջապահության նախարարությունները
Տարբեր երկրների առողջապահության նախարարություններ տալիս են տարբեր խորհուրդներ (մեկն ասում է սկսել բանջարեղենից, մյուսը՝ խորհուրդ է տալիս սկսել մսից, մեկը խստիվ ասում է սկսել միասեռ զանգվածով շիլաներից, մյուսը վստահեցնում է, որ կտորներով ի սկզբանե ներմուծելը լիովին ճիշտ ու ապահով է)։
Նախարարություններից ոչ մեկն իհարկե չի հակասում ԱՀԿ-ի խորհուրդներին։
Բացի ԱՀԿ-ի խորհուրդներից ԲԼՎ-ում ավելացվել են նաեւ ընդհանուր խորհուրդներ՝
- երեխային չտալ խեղդվելու վտանգ ներկայացնող մթերքներ
- երեխային չտալ հում կամ կիսաեփ ձուկ/ձու/միս (դրանցով փոխանցվող հիվանդությունների պատճառով)
Մնացած բոլոր սահմանափակումները կազմված են անհատների մոտեցում/կարծիքների, փոքրամասշտաբ հետազոտությունների ու դրանց կիսատ ապացուցված տեսությունների հիմման վրա։