Ե՞րբ առաջարկել
Ինչու՞ է կարևոր հավելյալ առաջարկել կկ/կխ կուշտ ուտելուց հետո։ Երեխայի հիմնական սնունդը մինչ մոտ 1 տարեկան պետք է մնա կկ/կխ-ն։ Երեխայի աճող օրգանիզմին հավելյալ սնունդը չի կարող տալ անհրաժեշտ այն բոլոր վիտամիններն ու սննդարարությունն, ինչն ունի կկ/կխ-ն։ Հավելյալ սնունդը պետք է լրացնի կաթին, ոչ հակառակը։
Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հավելյալ առաջարկել կկ/կխ կուշտ ուտելուց 30-60 րոպե անց, որ երեխան չքչացնի կրծքով կերակրումները (կամ կխ պահանջելը), ուտի ըստ պահանջի + լրացնի օրգանիզմի պահանջը հավելյալ սննդով։
Եթե առաջարկեք անմիջապես կկ/կխ-ից հետո երեխան ուղղակի կխաղա սննդի հետ ուտելու փոխարեն։ Իսկ եթե առաջարկեք մինչ կկ/կխ-ն երեխան կփորձի կշտանալ հավելյալ սննդով' դրանով իսկ քչացնելով կկ/կխ կերակրումները։
Առաջրակեք կկ/կխ-ից 30-60 րոպե անց։ Երեխան կլինի այնքանով սոված, որ կուզենա փորձել ուտել, ոչ թե խաղ անել, և կլինի այնքանով կուշտ, որ չի կշտանա հավելյալով և դրանով չեն քչանա կրծքով կամ կխ-ով կերակրումները։