Կաթը եւ ԲԼՎ-ն
Կրծքի կաթը/կաթնախառնուրդը պետք է մնա հիմնական սնունդ մինչ մեկ տարեկան (անկախ հավելյալի ներմուծման մեթոդից)։ Դրանցում առկա վիտամինները/հանքանյութերը/սննդանյութերն անփոխարինելի են։ Որոշ տեսակի մթերքներ գուցե կալորիականությամբ ավելի բարձր են, սակայն չեն կարող ապահովել նույն քանակի բազմազան վիտամիններ ու հանքանյութեր։
Ըստ ԱՀԿ-ի մինչեւ մեկ տարեկան երեխային չի կարելի տալ կենդանածին կաթ (դրանք կարելի է միայն օգտագործել որպես բաղադրիչ ճաշերի մեջ)։ Մեկ տարեկանից հետո կարող եք առաջարկել երեխային, ցանկության դեպքում կարող է մեկ բաժակ խմել։
Եթե երեխան կրծքով է կերակրվում, շարունակեք կերակրել ըստ պահանջի։ Ըստ ԱՀԿ-ի երեխային պետք է ըստ պահանջի կերակրել ամենաքիչը մինչ երկու տարեկան։
Կաթնախառնուրդով կերակրվող երեխայի դեպքում, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ (կարեւոր է, թե ինչքան է հավելյալ ուտում բալիկը, մթերքներից ինչ է ուտում, իսկ ինչից՝ հրաժարվում եւ այլն)։
Եթե երեխան հրաժարվում է կաթից եւ կրծքով կերակրվող չէ, ապա պետք է հետեւեք, որ սննդանյութերի/ճարպերի/կալցիումի օրական չափաբաժինը ստանա։