Վերջին անգամ թարմացվել է:

8 սուր ալերգեններ

Շատերն են հարցնում ալերգիաների վերաբերյալ։ Հիշեք, որ մարդ կարող է ալերգիա ունենալ ցանկացած մթերքից, սակայն ամենաբարձր ռիսկի տակ են գտնվում հետևյալ 8 մթերքները՝

  • կաթ
  • սոյա
  • ձու
  • գլյուտեն
  • ձուկ
  • խեցգետնատիպ մթերքներ
  • ընդեղեն
  • գետնանուշ

Առաջատար գիտությունն այժմ խորհուրդ է տալիս սուր ալերգենները ներմուծել 6-9 ամսականներում և տալ պարբերաբար ալերգիայի ռիսկը նվազեցնելու համար։

Մենք խորհուրդ ենք տալիս ԲԼՎ-ն սկսելուց առաջ ներմուծել սուր ալերգենները, վստահ լինել, որ ալերգիկ ռեակցիա չկա, նոր հանգիստ անցնել միասին սնվելուն։

Շատերի բալիկները հենց 6 ամսականում մեջքն ուղիղ պահած չեն նստում, մինչ այդ փուլը կարող եք ժամանակ չկորցնել և ներմուծել ալերգենները։ Ներմուծել պետք է հետևյալ եղանակով։ 3 օր իրար հետևից տալիս եք մինիմալ քանակով, այդ 3 օրը + հետագա 2 օրը (այսինքն 5 օր) ոչ մի նոր մթերք չեք տալիս։

Ալերգենները տալու մեթոդներ

  1. մանրացրեք, թեյի գդալի ծայրի քանակով խառնեք կկ-ի հետ, և կկ-ով գդալով տվեք
  2. մատով վերցրեք մանրացրած մթերքը և քսեք երեխայի լնդերին' շրթունքներից ներս ընկած հատվածում։
  3. եթե երեխան մեջքն ուղիղ պահած նստում է 6 ամսականում, կարող եք սկսել հավելյալը ԲԼՎ մեթոդով, ընթացքում ստուգելով սուր ալերգենները։ Դա կարող եք անել վերը նշված մեթոդներով ճաշից առանձին ժամ (որ երեխայի մոտ շփոթմունք չառաջանա, թե մայրիկը սնունդ է մտցնում բերանը, ու դա կազմում է ճաշելու մի մաս):
Եթե ընտանիքում դիտարկվում է ալերգիկ ֆոն, կամ երեխայի մոտ են նկատվել ալերգիկ ռեակցիաներ որևէ մթերքից կրծքով կերակրման ընթացքում, անպայման խորհրդակցեք ալերգոլոգի հետ հավելյալը սկսելուց առաջ։